Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ապրիլի 24-ին բոլոր եկեղեցիներում կհնչի բարեխոսական աղոթք

Ապրիլի 24-ին բոլոր եկեղեցիներում կհնչի բարեխոսական աղոթք
19.04.2016 | 20:33

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը կմասնակցի այլ ծիսակարգով՝ ասուլիսում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Տ. Զաքարի վարդապետ Բաղումյանը: 2015-ի ապրիլի 23-ին ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունից հետո հոգեհանգստի կարգեր չեն կատարելու, այլ խնդրվելու է սրբադասված նահատակների բարեխոսությունը մեր ազգի և ժողովրդի համար: Սրբադասման արարողությունը, ըստ տեր Զաքարի, չի կարելի դիտարկել քաղաքական տեսանկյունից. «Դա ոչ թե քաղաքական արարողություն էր, այլ հոգևոր ծիրից ներս: Սրբադասման արարողությունը նպաստեց, որ շատ այլ կազմակերպություններ և մարդիկ ծանոթանան և իրենց ձայնը բարձրացնեն արդարացիորեն»,- ասաց նա: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո շատ երկրներ ու կազմակերպություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, իսկ սրբադասման արարողությունը և ընդհանրապես Հայոց եկեղեցու կեցվածքը խթան հանդիսացավ: «Մեր բոլոր եկեղեցական համայնքներում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել, նաև ցույցեր, որոնց նպատակն էր ևս մեկ անգամ այդ պետությունների ուշադրությունը սևեռել մեր խնդրին»,-ասաց նա:
Տեր Զաքարի գնահատմամբ՝ «Սա սկզբին է մեր այլ գործընթացի՝ պահանջատիրության, որովհետև մենք կորցել ենք հայրենիքի գերագույն մասը և բազմաթիվ սրբություններ, ուստի, այս պայքարը չի ավարտվել»:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ